
Ռուսաստանաբնակ հայ երգչուհի Եվա Ռիվասն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի լուսանկար, որտեղ երեւում է, որ նրա դեմքին կապտուկներ կան եւ գրել է, որ երեկ ավտովթարի է ենթարկվել:
«Տեսքս ավելի լավ է, քան ինքնազգացողությունս: Դեմքիս այնքան կապտուկներ կան, կարծես ինձ ծեծի են ենթարկել: Տրամադրությունս ահավոր է: Այլեւս տաքսի չենք պատվիրի…»,-նշել է Եվա Ռիվասը:
Комментариев нет:
Отправить комментарий