Ճապոնիայի երկրաշարժն ու ցունամին, Ռուսաստանի ընտրությունները և Մերձավոր Արևելքիանկարգությունները ամենադիտվածն են եղել աշխարհի խոշորագույն տեսահոսթինգում` YouTube-ում2011թ. հունվարից 2012թ. մարտ ընկած ժամանակահատվածում, ասվում է Pew Research Center-իայսօր հրապարակած հետազոտության մեջ, որը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Pew Research Center-ը նշված ժամանակաշրջանում հետազոտել է 260 տարբեր լրատվականտեսանյութեր, ընտրելով շաբաթվա հինգ ամենադիտված տեսանյութերը:
Հետազոտվել են տեսանյութի բնույթը, դրա թեման, ում կաղմից է այն ստեղծվել, և ով է այնհրապարակել:
Ըստ ուսումնասիրությունում հրապարակած վիճակագրության, Ճապոնիայի ցունամիի վերաբերյալտեսանյութերից 20 ամենադիտվածները մոտ 96 մլն YouTube օգտատեր է դիտել:
Հետազոտության հեղինակները նշում են, որ YouTube-ից օգտվողները ոչ միայն ակտիվորենշրջանառում են լրատվական գործակալությունների տեսանյութերը, այլ նաև իրենք են տեսանյութերնկարահանում լրատվական թեմաներով: Ամենադիտված տեսանյութերի 39%-ը նկարահանվել էանհատ օգտատերերի կողմից:
Տարբեր ԶԼՄ-ների ապրանքանշանով տեսանյութերի քանակը 51% է կազմել, սակայն դրանց որոշմասը իսկզբանե նկարահանվել է սովորական օգտատերերի կողմից, այլ ոչ թէ լրագրողների:
Տվյալ փաստը վկայում է այն մասին, որ ԶԼՄ-ները իրենց աշխատանքում ակտիվորեն օգտագործումեն օգտատերերի տեսանյութերը, ասվում է հետազոտությունում:
Комментариев нет:
Отправить комментарий