Նորվեգիայի հյուսիսում գտնվող Յարֆյորդ գյուղի տներից մեկն արջեր են մտել և 100 շիշ գարեջուր խմել,- գրում է «Լենտա.ռու»-ն:
Ինչպես պատմել է տանտերը, գիշերը, երբ իրենք տանը չեն եղել, տուն է մտել մայր արջը՝ իր երեք ձագերի հետ: Արջուկները կերել են տանը եղած ամբողջ քաղցրավենիքը՝ ներառյալ մեղրն ու շոկոլադի կրեմը, և խմել 100 շիշ գարեջուր: Բացի այդ, արջերը ջարդել են մահճակալները, բացել պահարանները և պատերից պոկել դարակները:
Комментариев нет:
Отправить комментарий